22:25 , 5 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները փոխկապակցվածություն են հայտնաբերել IQ-ի մեծության և գլխուղեղի կեղևի հաստության միջև: Այս մասին գրված է NeuroImage գիտական ամսագրում:
Այսպես՝ որքան հաստ է կեղևը, այնքան բարձր է IQ-ն: Նման եզրակացության նրանք հանգել են փորձաքննության արդյունքում, որին մասնակցել է 188 երեխա:
Այս արդյունքներն են ապացուցում նաև այլ հետազոտություններ: Բրիտանացի գիտնականներն, օրինակ, գենետիկ կապ են հայտնաբերել ինտելեկտի և գլխուղեղի գորշ նյութի միջև: