Մեր երկրպագուների գերազանց աջակցությունն ու դաշտի տերերի 2 գնդակի առավելությունը. 1in.am-ը՝ Կրասնոդարից


19:14 , 5 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում ավարտվեց Ռուսաստան–Հայաստան ընկերական հանդիպման առաջին խաղակեսը:

Արդեն 19-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր Կոկորինը: 43-րդ րոպեին Ռուսաստանի ընտրանու երկրորդ գնդակը խփեց Դմիտրի Կոմբարովը՝ անվրեպ իրացնելով 11մ հարվածը:

Առաջին խաղակեսն ընդհանուր առմամբ ընթացավ դաշտի տերերի առավելությամբ, իսկ մեր թիմը պետք ձգտի երկրորդ կեսում բեկել խաղի ընթացքը:

Նկատելի է մեր թիմի երկրպագուների գերազանց աջակցությունը: Մեր ազգային թիմի ՖԱՖ և Red Eagles ֆան ակումբների ներկայացուցիչներն ու բազմաթիվ այլ հայ երկրպագուներ ամբողջ խաղակեսի ընթացքում առաջ մղեցին մեր թիմին: