19:02 , 5 մարտ, 2014Armnewstv.am-ը գրում է.
Հայրենիք վերադարձված Մամիկոն Խոջոյանը անգիտակից վիճակում է: Այս մասին Արմնյուզի հետ հեռախոսազրույցում ասել է Մամիկոն Խոջոյանի քույրը: Իջևանի հիվանդանոցում նա այժմ կաթիլային ներարկում է ստանում, քանի որ օրգանիզմը ջրազրկվել է: Բժիշկները սպասում են, որպեսզի նրա վիճակը փոքր-ինչ լավանա` Երևան տեղափոխելու համար: Հիվանդին այցելել են Կարմիր խաչի միջազգային կենտրոնի մասնագետները, վիճակը գնահատել են ծանր:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ