16:12 , 5 մարտ, 20141in.am-ը գրում է.
Թուրքիան ամբողջությամբ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ինչպես հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Լեհաստանի նախագահ Բոնիսլավ Կոմորովսկիի հետ համատեղ մամլո ասուլիսին:
Գյուլի խոսքերով՝ Անկարան հետևում է Ուկրաինայում իրավիճակի զարգացմանը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր հերթին ավելի վաղ հայտարարել է, որ Ղրիմի թաթարները պետք է իմանան, որ միայնակ չեն ստեղծված իրավիճակում: