18:00 , 5 մարտ, 2014Նկարչուհի և քանդակագործ Բարբարա Ֆրանկը զանազան կենդանիների ու թռչունների քանդակներ է ստեղծում մետաղի ջարդոններից: Նա դեն չի նետում պահածոյի թիթեղյա տարաները, այլև օգտագործում է դրանք քանդակներ պատրաստելիս: Նա ասում է, որ հաճույք է ստանում հին իրերին նոր շուն հաղորդելուց: Եռաչափ էֆեկտ ստեղծելու համար Բարբարան օգտագործում է մետաղալարեր և նմանատիպ այլ նյութեր: Այս ճկվող նյութերը նրան թույլ են տալիս յուրաքանչյուր պահի առանց դժվարության փոփոխությունների ենթարկել քանդակները: Բարբարան ասել է. «Ես միշտ հիացել եմ կենդանիների քանդակներով: Դրանք ինձ համար ներշնչանքի անսպառ աղբյուր են ծառայում: Իմ քանդակներում կենդանիներին փորձում եմ պատկերել շարժման մեջ»:










