Լարված իրավիճակ Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց. բերման է ենթարկվել 4 ակտիվիստ


14:22 , 5 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց մի խումբ ակտիվիստներ այսօր կազմակերպել են բողոքի ակցիա՝ «Խաղաղություն ժողովուրդներին, պատերազմ իշխանություններին» կարգախոսով: Երիտասարդներին ակցիայի հենց սկզբում ոստիկանները հորդորեցին անցնել դիմացի մայթ՝ չբացատրելով՝ ինչու: Ակտիվիստները չկատարեցին ոստիկանների պահանջը, ինչի արդյունքում դեսպանատան դիմաց լարված վիճակ սկսվեց: Ոստիկանները շղթա կազմեցին և սկսեցին ակտիվիստներին հրել դեսպանատան տարածքից հեռու: 

Բախման ժամանակ 4 ակտիվիստ բերման ենթարկվեցին, իսկ մնացածները համաձայնեցին անցնել դիմացի մայթ: Այժմ նրանք այստեղ կանգնած են Ուկրաինայի դրոշներով, Վ. Պուտինի նկարներով՝ «Պուտին гет ь» գրությամբ: 

Ակցիային մասնակցում են «Նախախորհրդարանից» Կարո Եղնուկյանը, «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը: