13:31 , 5 մարտ, 2014Lragir.am-ը գրում է.
Գերմանական RWE գազային ընկերությունն ուկրաինական Նաֆտոգազ ընկերության հետ կնքած պայմանագրի հիման վրա պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային Ռուսաստանից մատակարարման ծավալների կրճատման դեպքում: Այս մասին հայտարարել է RWE-ի ֆինանսական տնօրեն Բերնհարդ Գյունտերը, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
Ուկրաինան Եվրոպայից գազ սկսել է գնել 2012 թվականին: Սակայն այս տարեսկզբին Նաֆտոգազը դադարեցրել էր գազի ներմուծումը եվրոպական երկրներից և հայտարարել միայն Ռուսաստանից ներմուծելու մտադրության մասին՝ հաշվի առնելով Գազպրոմի տրամադրած զեղչը: