11:57 , 5 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Մեժիգորյեում գտնվող տներից մեկում 3 սենյակ է հայտնաբերվել, որոնք կալվածքի առաջին ուսումնասիրությունների ժամանակ չէին նկատվել, գրում է segodnya.ua-ն։
Ինչպես պատմում են ակտիվիստները, հայտնաբերվել են կամ նվերներ, կամ գանձեր. օրինակ՝ կուժ, որը, հավանաբար, պատկանում է տրիպոլյան մշակույթին, վիմագրություններ, բազմաթիվ հին իրեր, մրցանակներ և տիեզերագնացի ոսկեզօծ արձան։
«Բացի այդ, մենք էլի սենյակներ ենք հայտնաբերել, պարզապես չենք հասցնում ուսումնասիրել։ Աստիճանաբար այդ սենյակները կուսումնասիրի ակտիվիստների, թանգարանագետների և, հնարավոր է, իրավապահների հանձնաժողովը»,- նշել է ակտիվիստներից մեկը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ