ԼՂ հակամարտության կարգավորումը հիմնված է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի վրա. Ջեյմս Ուորլիք


11:47 , 5 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խորհրդակցություններ է անցկացրել Շվեդիայի կառավարության հետ:

«Ուրախ եմ իմանալ, որ Շվեդիան իր դեսպանատներն է բացում Բաքվում և Երևանում: Եվրոպան և ԱՄՆ-ը հակված են խաղաղության և ծաղկման Հարավային Կովկասում»,- գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա նաև գրել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ շարունակում է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հիմքով: