Ջոն Քերին հնարավոր է այցելի Հայաստան


11:12 , 5 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ամենայն հավանականությամբ այս տարեվերջին կայցելի Երևան, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը՝ հղում անելով «Արմենպրես» լրատվական գործակալությանը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի տված բացառիկ հարցազրույցին:

«Շատերը հարցնում են՝ ինչպիսին է Միացյալ Նահանգների արձագանքն ի պատասխան նրա, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը։ Վաշինգտոնը շատ հստակ նշում է՝ ԱՄՆ-ը այժմ առավել քան երբևէ ցանկանում է իր հարաբերությունները ավելի խորացնել և ավելի լավ գործընկեր դառնալ», - ասել է ԱՄՆ-ի դեսպանը։