09:28 , 5 մարտ, 20141in.am-ը գրում է.
Հյուսիսային Ամերիկայում Մեծն լճերը`կարևոր նշանակություն ունեցող քաղցրահամ լճակները, 90.5 տոկոսով պատվել են սառույցով: Դա տեղի է ունեցել առաջին անգամ`20 տարվա ընթացքում, գրում է ITAR-TASS-ը:
Դրանց մեջ 5 լիճ է մտնում`Վերին, Գուրոն, Էրի, Միչիգան և Օնտարիո, որոնք գտնվում են ԱՄՆ-ի և Կանադայի տարածքում:
«Ուժգին ցրտերը, որոնք այս տարի պատել են ԱՄՆ-ի հյուսիսը և Կանադան, կարող են սահմանել 1979-ի ռեկորդը, երբ Մեծն լճերի մակերեսի 95 տոկոսը պատվել էր սառույցով»,- կարծում է գիտնական Ջի Վանը: