Լսողական հիշողությունն ավելի թույլ է, քան տեսողականը


21:41 , 4 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեր լսողական հիշողությունն ավելի թույլ է, քան տեսողականը: Նրանց հետազոտության արդյունքներն ամփոփող հոդվածը հրապարակվել է PLOS One ամսագրում:

Գիտափորձի ընթացքում նրանք ցույց են տվել, որ հիշողությունը, որը կամավորների մոտ մշակել են հնչյուններով, ավելի արագ է անհետանում, քան տեսողական օբյեկտների վերաբերյալ հիշողությունը:

Դա նշանակում է, որ հիշողության ձևավորման ժամանակ ուղեղը տարբեր կերպ է արձագանքում լսողական և տեսողական ազդակներին: