19:02 , 4 մարտ, 2014
Aroxj.am-ը գրում է.
Գիտնականները 3D տպիչով ստեղծել են արտաքին թաղանթ, որը կարող է ապահովել սրտի աշխատանքը: Բարակ թաղանթը այնպես է ստեղծված, որ կարող է տարածվել ամբողջ սրտի վրա։ Այն համալրված է փոքրիկ էլեկտրոդներով, որոնք հետևում են սրտի աշխատանքին՝ կարգավորելով այն։ Երբ էլեկտրոդները զգում են, որ մարդու մոտ կա կաթվածի կամ առիթմիայի առաջացման վտանգ՝ դրանք սկսում են էլ ավելի ինտենսիվ աշխատել ու արհեստականորեն խթանել սրտի նորմալ աշխատանքը։ Գիտնականները հուսով են, որ հետագայում իրենց ստեղծած թաղանթի շնորհիվ հնարավոր կլինի կանխել սրտի կաթվածը։ Գիտնականներից կպահանջվի 10-15 տարի, որպեսզի թաղանթը վերջնականապես պատրաստ լինի օգտագործման համար։