ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի շաբաթվա վերջին. ամերիկացի պաշտոնյա


18:20 , 4 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Պաշտոնական Վաշինգտոնը, ըստ ամենայնի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի ընթացիկ շաբաթվա վերջին։ Ինչպես նշում է Газета-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին Կիև կատարած այցի շրջանակներում ուղեկցող ամերիկացի պաշտոնյաներից մեկը։

«Ես կարծում եմ, որ շաբաթվա վերջին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի ամբողջական ցանկ կսահմանվի»,- հայտնել է պաշտոնյան՝ խնդրելով իր ինքնությունը գաղտնի պահել։

Ավելի վաղ պաշտոնական Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հայտնել էր Միացյալ Նահանգների Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ