17:32 , 4 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից մնացած իրերը մարտի 22-ին հատուկ ցուցադրության շրջանակներում կներկայացվեն Կալիֆոռնիայում գտնվող «Արարատ Էսքիջյան» թանգարանում։ Ինչպես հայտնում է Asbarez-ը, ուշագրավ ցուցահանդեսից զատ այդ օրը թանգարանում կկայանա համաժողով, որի առանցքային թեման են լինելու Ցեղասպանության հերոսներն ու վերապրածները։
Կինոռեժիսոր Բարեդ Մարոնյանը, բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը, պրոֆեսոր Վահագն Դադրյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու մի շարք այլ անձինք կմասնակցեն մեկօրյա համաժողովին՝ պատվելով նրանց հիշատակը, ովքեր 1915-1930թթ. ընթացքում օգնել են հայերին փրկվել ցեղասպանությունից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ