20:21 , 4 մարտ, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ-ի հետազոտողները եկել են եզրակացության, որ ինքնատիրապետման կորուստը կարող է զգալիորեն մեծացնել սրտի նոպաների և կաթվածի հավանականությունը՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցի թիմը պարզել է, որ զայրույթից հետո 2 ժամվա ընթացքում սրտի նոպա ունենալու հավանականությունը հինգ անգամ մեծանում է, իսկ կաթված ստանալու հավանականությունը՝ եռակի:
Հետազոտության արդյունքները, որ անցկացվել են հազար հիվանդների տվյալների ուսումնասիրման հիման վրա, ցույց են տալիս, որ նման էֆեկտն աստիճանաբար կուտակվում է. որքան հաճախ է մարդը զայրանում, այնքան մեծ է վտանգը: