15:50 , 4 մարտ, 20141in.am-ը գրում է.
Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Իտալիայի լավագույն մարզչի կոչում ստանալու փաստը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Երկրորդ անգամն եմ նվաճում այս մրցանակը: Այն ինձ ավելի է պարտավորեցնում: Մրցանակս նվիրում եմ ընտանիքիս, մարզչական շտաբի օգնականներիս, սաներիս և ողջ ակումբին:
Երբեմն ավելի հեշտ է տիտղոս նվաճել, քան արժանանալ գործընկերների հավանությանը: Հպարտ եմ, որ երկրորդ անգամ եմ ստանում մրցանակը: Կիսում եմ ուրախությունս մտերիմներիս հետ»,- ասել է մասնագետը: