ԲԱՑԱՌԻԿ. ԵՄ-ն պատժում է Ռուսաստանին


14:30 , 4 մարտ, 2014

ԲԱՑԱՌԻԿ. ԵՄ-ն պատժում է ՌուսաստանինArmnewstv.am-ը գրում է.

ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արտահերթ նիստում դատապարտել է ՌԴ դիքորոշումը Ուկրաինայի հարցում: Կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը: Նա ասել է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային պարտավորություններն ու համաձայնագրերը:

Սա արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջին նիստն է փետրվարի քսանից հետո, երբ նիստ էր հրավիրվել ուկրաինական ճգնաժամը քննարկելու համար: Այն ժամանակ զանգվածային սպանություններ դեռ չէին սկսվել: Առաջիկայում սպասվում է ԵՄ երկրների ու կառավարության ղեկավարների հանդիպումը: Եվրոպան կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նաև վերահաստատել է Կիևի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու պատրաստակամությունը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ