Կանխատեսվում է տաք, բայց տեղումներով առատ մարտ


14:06 , 4 մարտ, 2014

Կանխատեսվում է տաք, բայց տեղումներով առատ մարտPanorama.am-ը գրում է.

Հայաստանում այս ամսին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի, իսկ տեղումների քանակն էլ կանխատեսվում է նորմայից շատ: Սա ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի այսօրվա կանխատեսումն է:

Կանխատեսվում է, որ մինչև մարտի 7-ը Հայաստանում տաք օդային հոսանքների ներհոսքը կշարունակվի և օդի ջերմային ֆոնը կպահպանվի, մարտի 8-ին ցերեկային ժամերին Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում 8-10 աստիճանով ջերմաստիճանը կնվազի, այնուհետև նորից կբարձրանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ