14:02 , 4 մարտ, 2014
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունն իր խորին անհանգստությունն է հայտնել Ուկրաինայում դեպքերի էսկալյացիայի վերաբերյալ: Կոնֆլիկտի հետագա սրացումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում:
Ղազախստանը բոլոր կողմերին կոչ է անում հրաժարվել կոնֆլիկտի լուծման ուժային եղանակներից և խնդիրը լուծել քաղաքականության և դիվանագիտության մակարդակում, կայացնել որոշումներ, որոնք հիմնված են միջազգային հիմնարար սկզբունքների վրա: Նրանք հույս ունեն, որ կողմերը շատ մոտ ապագայում կնստեն բանակցային սեղանի շուրջ: