13:00 , 4 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հնարավորություն է ընձեռում քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանմանն ուղղված դիմումները ներկայացնել նաև առցանց տարբերակով:
Առցանց դիմումները ներկայացվում են համապատասխան բաժնում լրացնելով բաց թողնված տողերը, ըստ անհրաժեշտության կցելով նաև համապատասխան փաստաթղթեր, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
2013 թվականի ընթացքում քաղաքացիների կողմից առցանց եղանակով 144 դիմում է ստացվել: Ներկայացված բոլոր դիմումները, ինչպես առձեռն դիմումների դեպքում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ստացել են իրենց պատասխանները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ