Պուտինը հրամայել է ավարտել զորավարժություններն Արևմտյան շրջանում


12:54 , 4 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը դադարեցրել է զորավարժություններն Արևմտյան շրջանում՝ հայտնում է RIA Novosti-ն:

Համապատասխան հայտարարությունն արել է պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Պուտինը հրամայել է զորքերին, որոնք մասնակցել են զորավարժություններին, վերադառնալ մշտական տեղակայման վայր:

Պեսկովը հստակեցրել է, որ զորավարժություններն ավարտելու որոշումն ընդունվել է երեկ, այն բանից հետո, երբ Պուտինին է ներկայացվել զեկույց դրանց հաջող անցկացման մասին: