Ռուսաստանն արևմտյան երկրներին կոչ է արել Ուկրաինայի հարցում մի կողմ դնել աշխարհաքաղաքական հաշվարկները


12:36 , 4 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Դիմելով Անվտանգության խորհրդի անդամներին՝ Չուրկինն ընդգծել է, որ Ռուսաստանն արևմտյան երկրներին կոչ է անում պատասխանատու մոտեցում դրսևորել Ուկրաինայի իրադրության նկատմամբ՝ մի կողմ դնելով աշխարհաքաղաքական հաշվարկները և ղեկավարվել ուկրաինացի ժողովրդի շահերով: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

«Ոչ մեր մեղքով ստեղծված արտակարգ իրավիճակում, երբ Ղրիմի և հարավարևելյան տարածաշրջանների բնակիչների կյանքը և անվտանգությունը ենթարկվում են իրական սպառնալիքի բանդերովականների և այլ ծայրահեղ ազգայնական տարրերի անպատասխանատու և սադրիչ գործողությունների պատճառով, կցանկանայինք մեկ անգամ և ընդգծել, որ Ռուսաստանի գործողությունները լիովին համարժեք են և օրինական»,-ասել է դիվանագետը: