ԵՄ-ն Ռուսաստանին տվել է 48 ժամ


11:49 , 4 մարտ, 2014

2014-01-17_Russia-EU_605Araratnews.am-ը գրում է.

UNN- ուկրաինական գործակալությունը հաղորդում է, որ երեկ 5 ժամ տևած քննարկումներից հետո Եվրամիությունը հստակ զգուշացումներ է հղել Ռուսաստանին։ Նրանք զգուշացրել են, որ Ռուսաստանն ունի 48 ժամ՝ լարվածությունը նվազեցնելու համար։

«Ավարտվեցին 5 ժամ տևած բանակցությունները։ Ռուսաստանին 48 ժամ տվեցին հակամարտութոան լարվածությունը նվազեցնելու համար», – ասել է ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Կոնստանտին Ելիսեևը։

Նա նշել է, որ խոսքը Ռուսաստան – Եմ երկկողմ հարաբերություններում լուրջ փոփոխություններ մտցնելու մասին է, եթե Ռուսաստանը չհետևի ԵՄ-ի պահանջներին։ «Ռուսական կողմը մինչև հինգշաբթի իրավիճակը հարթելու ժամանակ ունի », – ասել է Ելիսեևը։

Տեղեկացնենք, որ քիչ առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևեմտյան օկրուգում իրականացվող լայնածավալ զորավարժությունների ավարտի մասին։ Բոլոր զորքերին հրամայվել է վերադառնալ իրենց բազաներ։