09:37 , 4 մարտ, 2014
Araratnews.am-ը գրում է.
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ խնդրելով զինված ուժեր մտցնել Ուկրաինայի տարածք։ Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ցույց տալով Յանուկովիչի դիմումի օրինակը։ Հաղորդում է France Presse գործակալությունը։ Դա տեղի է ունեցել մարտի մեկին։
«Արևմտյան երկրների ազդեցության տակ իրականացվում է ակնհայտ ահաբեկչություն և բռնություն։ Մարդիկ հետապնդվում են քաղաքական և լեզվական հատկանիշներով»,- իր նամակում գրել է Յանուկովիչը՝ այդպիսով, իբր, հիմնավորելով զորքեր մտցնելու անհրաժեշտությունը։
Փորձագետները Ռուսաստանի այս քայլն արդեն որակել են որպես փորձ՝ Յանուկովիչի վրա դնելու Ղրիմում հնարավոր պատերազմի բոլոր բացասական հետևանքները։