09:13 , 4 մարտ, 20141in.am-ը գրում է.
Հալեպում ականանետային հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ 7-ամյա երեխա: Կրակի տակ է հայտնվել Ալ-Խալիդիա թաղամասի դպրոցներից մեկը: Տուժածների մասին չի հաղորդվում:
Սիրիայի ռազմաօդային ուժերն իրենց հերթին հարձակման են ենթարկել ահաբեկիչներին, որոնք լիբանանյան Էրսալ քաղաքից ներթափանցել են Կալյամուն լեռնազանգված: Այնտեղ նախապատրաստվում է ռազմական օպերացիա:
«Սուրիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զինված ընդդիմության գրոհայիններն ականանետային կրակի են մատնել Դամասկոսի Բեբ-Տումա հնագույն քրիստոնեական թաղամասը: Բեկորային վնասվածքներ է ստացել 5 մարդ: