08:26 , 4 մարտ, 2014«Թեև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներով փորձում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բերել քաղաքական դաշտ, այնուամենայնիվ, Ծառուկյանը դեռ շարունակում է զբաղվել իր սիրած աշխատանքով։
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Բելառուսում։ Գնացել է որսի։ Թերևս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է նա ոչնչացնում կենդանիներին։
Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձեց Ծառուկյանի՝ որսի գնալու մասին տեղեկությունը ճշտել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջինս համառորեն չարձագանքեց ոչ մեր հեռախոսազանգերին, և ոչ էլ հաղորդագրություններին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։