00:03 , 4 մարտ, 20141in.am-ը գրում է.
Հին հռոմեական Պոմպեյը համանուն ֆիլմի թողարկումից հետո կարող է չդիմանալ զբոսաշրջիկների հոսքին, գրում է The Independent-ը: Հայտնի քաղաքի կործանման մասին պատմող հոլիվուդյան նոր մարտաֆիլմը 30 երկրների վարձույթում մեծ գումարներ է հավաքել:
Այդ ընթացքում Պոմպեյում երկու նոր փլուզումներ են տեղի ունեցել՝ մեկը Վեներայի տաճարում, մյուսը Պորտ Նոչերի գերեզմանատանը: Կատարվածի մեջ մեղավոր են համարվում վատ եղանակը և ուժեղ անձրևները, սակայն կարծիք կա, որ փլուզումների իրական պատճառը հնագույն հուշարձանների նկատմամբ անփույթ վերաբերմունքն է, նշում է պարբերականը:
Որոշ փորձագետների կարծիքով՝ «Պոմպեյ» ֆիլմը հուշարձանների հանդեպ հետաքրքրություն կառաջացնի: Մյուսներն էլ կարծում են, որ այժմ Պոմպեյին ամենաքիչը զբոսաշրջիկների հոսքի ավելացում է պետք: