Կերչի նեղուցով Ղրիմ են մուտք գործել զինված մարդկանցով բեռնատար մեքենաներ և ավտոբուսներ. ուկրաինական ԶԼՄ–ներ


00:10 , 4 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Կերչի նեղուցով զինված մարդկանցով բեռնատար մեքենաներ և ավտոբուսներ են մուտք գործել Ուկրաինա՝ անտեսելով սահմանային հսկողությունը: Այս մասին հաղորդում է Украинская правда-ն՝ Պետական սահմանային ծառայությանը հղումով:

Ուկրաինայի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանն ապօրինաբար ավելի քան 5000 զինծառայողներ է բերել Ուկրաինա:

Корреспондент-ի փոխանցմամբ՝ Ղրիմում ռուս զինվորականներն արդեն արգելափակել են Ղրիմի Ինքնավարությանը և Ուկրաինայի զինուժին պատկանող զորամասերի մեծ մասը: Միաժամանակ ռուսական կողմը հաղորդում է, որ մտադիր չէ ուժ կիրառել ուկրաինացի զինծառայողների նկատմամբ:

Աղբյուրը գրում է, որ Ուկրաինա ԱԳ նախարարությունից մտավախություն են հայտնել, որ Ռուսաստանը չի սահմանափակվի Ղրիմով և մտադիր է շարունակել իր ներխուժումը Ուկրաինայի այլ տարածքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ