Շագանակագույն բոյգա. օձ, որ կարող է կախվել օդում


23:34 , 3 մարտ, 2014

Շագանակագույն բոյգա. օձ, որ կարող է կախվել օդումLife.panorama.am-ը գրում է.

Արևադարձային անտառներում բնակվում է մի օձ, որ կարող է մի ծառից մյուսն անցնել, նույնիսկ եթե ծառերի հեռավորությունը 2 մետր է: Շագանակագուն բոյգան յուրօրինակ օձ է: Այս օձի մարմինն այնքան ուժեղ է, որ հորիզոնական դիրքում կարող է «ձգվել» մարմնի երկարության 60 տոկոսի չափով, իսկ ուղղահայաց դիրքում՝ ավելի շատ: Գետնին գտնվելիս՝ բոյգան կարող է մարմնի 82 տոկոսը «բարձրացնել»: Օձերի մարմնի երկարությունը 3 մետր է:

Այս ծառաբնակ օձը միջին օղակ է հանդիսանում սովորական օձերի և ճախրող օձերի միջև, որոնք կարող են ծառից ծառ թռչել: Օդի մեջ կախվելու ունակությունն այս օձին թույլ է տալիս հասնել թռչունների ամենաանհասանելի բույներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ