23:06 , 3 մարտ, 20141in.am-ը գրում է.
Հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը ZN.UA-ին մեկնաբանել է Ղրիմ ռուսական զորքերի ներխուժման հետ կապված իրադրությունը:
Հայտնի ֆիլմերի ռեժիսորի խոսքերով՝ այս իրադրության մեջ պետք չէ պատասխանատվությունը դնել երկրի կամ ազգի վրա.... «Ուկրաինա ռուսական զորքի ներխուժման հետ կապված ողբերգական պատմությունը միայն մեկ մարդու որոշում է: Այն մարդու, ով բոլորովին վերջերս խոսում էր եղբայրական ընկերության մասին և այն մասին, թե մեր ժողովուրդներին ոչինչ չի կարող կռվեցնել....Եվ ահա այսպիսի հեղաշրջում»,- ասում է ռեժիսորը:
Բալայանի կարծիքով՝ իրադրության ճիշտ հունով ընթանալը այժմ կախված է ոչ միայն Ուկրաինայից, այլև Ռուսաստանում միլիոնավոր մարդկանցից, եթե նրանք կարողանան ազդեն մի մարդու՝ երկրի ղեկավարի վրա:
Ռեժիսորը մտածել անգամ չի ուզում, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր է՝ պատերազմ լինի: «Ես ուզում եմ հավատալ, որ Ղրիմում կատարվածը միայն մեր երկրին վախեցնելու ժամանակավոր ձև է: Ընդ որում, ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչի համար է դա անհրաժեշտ»:
Ռոման Գուրգենովիչը խոստովանել է, որ նրա ռուս կոլեգաները անընդհատ զանգում և օգնություն են առաջարկում:
«Ուկրաինա-ռուսական լարվածության մեծացումը ստեղծագործական մարդկանց մեջ, սարսափից բացի, ոչինչ չի կարող առաջացնել»,- կարծում է Բալայանը: