22:47 , 3 մարտ, 20141in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի օրը կրկին բաց նիստ կգումարի Ուկրաինայի իրավիճակը քննարկելու համար: Այս մասին հայտնել է ԱԽ ներկայացուցիչ, Նիդերլանդների մշտական ներկայացուցիչ Սիլվի Լուկասը:
«Անվտանգության խորհրդի նախագահը կցանկանար խորհրդի անդամներին տեղեկացնել, որ այսօր՝ 15:30-ին (0:30 Երևանի ժամանակով), բաց նիստ տեղի կունենա` օրակարգի «2014-ի փետրվարի 18-ին ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի՝ ԱԽ նախագահին ուղղված նամակը» կետով»,-նշվում է հաղորդագրության մեջ: