21:56 , 3 մարտ, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Աշխարհում աճում է ոչ լիարժեք ընտանիքների թիվը: Ավանդական ընտանիքը, որը բաղկացած էր ամուսնուց, կնոջից ու երեխաներից, հաճախ իրեն չի արդարացնում և իր տեղն է զիջում ընտանիքի այլ ձևերին: Սոցիոլոգներն ու ժողովրդագրության մասնագետները փորձում են պարզել այս երևույթի պատճառները: Ակնհայտ է, որ տեղի են ունեցել փոփոխություններ ընտանեկան և միջսեռային հարաբերություններում: Բարդ սոցիալ-տնտեսական ու մշակութային փոփոխությունների դարում մարդիկ փորձում են կառուցել իրենց անձնական կյանքն ու ընտանիքն այնպես, որ այն առավելագույնս համապատասխանի իրենց հոգևոր ու ֆիզիկական պահանջմունքներին: Ակնհայտ է նաև, որ կնոջ դերն է փոփոխության ենթարկվել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ