Ռուսական բանակը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային


21:49 , 3 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի սևծովյան նավատորմի հրամանատար փոխծովակալ Ալեքսանդր Վիտկոն Ղրիմում գտնվող ուկրաիանկան ստորաբաժանումներին հեռանալու կամ հանձնվելու վերջնագիր է ներկայացրել:

Վիտկոն հայտարարել է, որ պահանջը չկատարելու դեպքում ուկրաինական ստորաբաժանումները կենթարկվեն ռազմական գրոհի:

Վերջնաժամկետ է նշանակվել մինչև վաղը` տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ը (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 7-ը):