20:23 , 3 մարտ, 2014
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոհները հանդես է եկել հայտարարությամբ` ի պատասխան Ռուսաստանի զինված ուժերի մուտքին Ուկրաինա:
«Միացիալ Նահանգները երկար ժամանակ է ինչ առաջատար է աշխարհում ժողովրդավարության քաղաքականության և նպատակների, ազատության, մարդու արժանապատվության և տնտեսական հնարավորությունների խթանման գործում: Վերջին տարիներին մեր շատ գործընկերների և դաշնակիցների վախեցնում է մեր զիջողականությունը, որոշ դեպքերում նաև լռությունը հատկապես կապված Ռուսաստանի համակարգային և համառ միջամտության հետ հարևանների գործերին, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին իրականացնել ագրեսիվ գործողություններ: Ուշադրության կենտրոնում է հիմնականում Վրաստանի և Մոլդովայի գործերին Ռուսաստանի միջամտությունը: Այդ մտավախությունները հաստատվեցին այսօր: Ե՛վ վարչակազմը, և՛ Եվրամիությունը պատասխանատվություն են կրում աշխատել միասին և առավելագույնի հասցնել տնտեսական և քաղաքական ճնշումը Ռուսաստանի հանդեպ, որպեսզի վերջինս դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից և աշխատի կառուցողական քայլերով օգնել Ուկրաինայի կառավարությանը և կայունացնել Ուկրաինայի տնտեսությունը: Ներկայացուցիչների պալատը կանգնած է Ուկիաինայի ժողովրդի կողքին այս դժվարին օրերի ընթացքում և կշարունակի աշխատել վարչակազմի հետ, որպեսզի ապահովի Ուկրաինային անհրաժեշտ օգնություն, որի կարիքը հիմա նրանք շատ են զգում»: