Ռուսաստանի հավաքականին Կրասնոդարում որևէ երկրպագու չի դիմավորել


19:58 , 3 մարտ, 2014

Ռուսաստանի հավաքականին Կրասնոդարում որեւէ երկրպագու չի դիմավորելArmsport.am-ը գրում է.

Այսօր Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը ժամանել է Կրասնոդար, որտեղ մարտի 5-ին, ընկերական խաղում մրցելու է Հայաստանի ընտրանու հետ:

Ռուսաստանի 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ռոման Շիրոկովը, ով օրերս «Զենիթից» վարձավճարով տեղափոխվել է «Կրասնոդար», նույնպես եղել է հավաքականի կազմում, սակայն նույնիսկ նրա գործոնը որևէ ազդեցություն չի ունեցել:

Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականը Կրասնոդարում վայրէջք է կատարելու այսօր՝ կեսգիշերին: Սպասվում է, որ մեր ընտրանուն  երկրպագուները դիմավորելու են մեշ շուքով: