Լոնդոնում կտեղադրվի Նելսոն Մանդելայի հուշաքար


21:31 , 3 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Այսօր Լոնդոնի Վեսթմինստերյան աբբայությունում կտեղադրվի Նելսոն Մանդելայի հուշաքարը:

«Նելսոն Մանդելան անցած դարի ամենաակնառու համաշխարհային լիդերներից է: Նրա ներելու կարողությունը ու հոգու ազնվությունը ցույց են տալիս, թե ինչի կարող է հասնել մարդը»,- հայտարարել է աբբայության տեսուչ Ջոն Խոլը: 

Այսօր տեղի կունենա Մանդելային նվիրված հիշատակի արարողություն, որին ներկա կգտնվի մոտ 2 հազար մարդ, այդ թվում՝ մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ու ՀԱՀ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ: 

Մանդելան մահացավ 2013թ. դեկտեմբերի 5-ին Յոհանեսբուրգի իր տանը 95 տարեկանում: