Հարութ Բալյանը՝ միջազգային շուկա դուրս գալու, այլազգի երգչուհու հետ դուետի և Հայաստան վերադարձի մասին


21:11 , 3 մարտ, 2014

Ամերիակահայ այս երգիչը 25 տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, բայց տարվա մեծ մասը Հայաստանում է անցկացնում: Նրան հաճախ ենք տեսնում այլազգի երգչուհիների հետ դուետով, նրա մենահամերգները միշտ ուրախ և մարդաշատ են անցնում  թե՛ ԱՄՆ-ում,  թե՛ Հայաստանում:

ArmՏtar.am-ը կապ է հաստատել օվկիանոսից այն կողմ գտնվող երգչի հետ ու պարզել ներկայիս պասիվության, հետագա գործունեության և Հայաստան վերադառնալու մանրամասները:

Ու՞ր է կորել Հարութ Բալյանը:

 Չեմ կորել, պարզապես շատ ծանր և խիտ աշխատանքներից հետո կարճ դադար ունեցա, որ ավելի հզոր շարունակեմ  2014-ի պլաններս:

Ինչո՞վ եք զբաղվում ԱՄՆ-ում:

Իմ գործով՝  նոր տեսահոլովակներ, նոր  համերգային ծրագրեր և, ամենակարևորը, համերգային շրջագայություններ աշխարհի բոլոր երկրներում:

Նշել եք, որ միջազգային շուկա մտնելու ցանկություն ունեք, ե՞րբ կտեսնենք Ձեզ աշխարհահռչակ հեռուստաընկերությունների եթերից:

Աշխատանքներ կատարվում են, իմ կարծիքով ժամանակի հարց է, բայց մեծ հույս ունեմ, որ շուտով կտենեք:

Ուենե՞ք  բիզնես, թե երգարվեստը բավարարում է Ձեր պահանջները:

Ո՛չ, չունեմ բիզնես: Փառք Աստծո, ամեն ինչ բավարարում է ինձ:

Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը երգարվեստում:

Իմ ամենամեծ ձեռքբերումը իմ ժողովրդի սերն է, նրանց տված գնահատականը, որն ինձ ուժ է տալիս, որ անեմ ավելին ու ավելին: Եթե դա չլինի, ուրեմն ոչ մի գործ առաջ չի գնա, նույնիսկ ես իմ արած գործից հաճույք չեմ ստանա և կդադարեմ աշխատել:

Շարունակությունը` այստեղ