19:16 , 3 մարտ, 2014Ֆրանսիաբնակ երաժիշտ Մարինե Գյուլումյանը, ով բավականին երկար ժամանակ է, ինչ ապրում, ստեղծագործում և համագործակցում է ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ, նորություններ ունի իր հայաստանյան ունկնդիրների համար:
ArmՏtar.am-ը, երգահանի հետ զրուցեց անձնական և ստեղծագործական կյանքում ունեցած հաջողությունների մասին:

Գիտեմ, որ վերջերս եք ավարտել թեզի պաշտպանությունը: Հե՞շտ հրաժեշտ տվեցիք Փարիզիուսանողական կյանքին:
Սորբոնի համալսարանի մագիստրատուրան ավարտելուց հետո իմ կյանքի ծանրաբեռնվածությունը բավականին թեթևացավ, քանի որ Փարիզում ապրում եմ շատ բուռն կյանքով, և բավականին դժվար էր համատեղել ուսանողական կյանքն ու համերգները, շրջագայությունները, երգիչ-երգչուհիների համագործակցությունը:

Իսկ ի՞նչ փուլում է ստեղծագործական կյանքը: Արթուր Ալեքի հետ համագործակցությունիցհետո ի՞նչ նորություններ ունեք Ձեր հանդիսատեսի համար:
Արթուր Ալեքի հետ մեր համագործակցությունը չի ավարտվի «Save your world» երգով, քանի որ արդեն մի շարք երգեր ունենք, որոնք համապատասխանում են համաշխարհային երաժշտության չափանիշներին։ Սիրում եմ երիտասարդ, առողջ ու համարձակ մտածող երաժիշտներին։ Իսկ ինչ վերաբերում է իմ ստեղծագործական կյանքին, միշտ փնտրտուքների մեջ եմ. ներկայումս աշխատում եմ նաև դասական ժանրում՝ գրելով կամերային երաժշտություն՝ նվիրված Մեծ Եղեռնի 100 ամյակին:

Բավականին երկար ժամանակ է` աշխատում եք և՛ ֆրանսիական, և՛ հայկական շոու բիզնեսի տարբեր ներկայացուցիչների հետ: Կարելի՞ է արդյոք զուգահեռներ անցկացնել երկու տարբեր ազգերի արտիստների աշխատելաոճի միջև: Ո՞ւմ հետ է համագործակցությունն ավելի հեշտ և նախընտրելի :
Ֆրանսիական և հայկական շոու բիզնեսի մեջ աշխատելաոճերը չափազանց տարբեր են, նույնիսկ, կարելի է ասել, ոչ մի ընդհանրություն չունեն։ Երկուսում էլ գոյություն ունեն տարբեր մանրուքներ՝ թե՛ հարաբերությունների զարգացման, թե՛ երգի վրա աշխատելու, և թե՛ համագործակցությունն իր ճիշտ ավարտին հասցնելու մեջ։ Երկուսի դեպքում էլ պետք է աշխատել այդ իսկ երկրում ընդունված կանոններով։
Շարունակությունը` այստեղ