Պետք չէ բուռն քաղաքական պայքարի եզրահանգումներ անել՝ մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների թվաքանակից ելնելով


19:03 , 3 մարտ, 2014

Քաղաքական որոշ գործիչներ մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների թվաքանակից ելնելով բուռն քաղաքական պայքարի եզրահանգումներ են անում: Կարծում եմ դա ճիշտ չէ և նոր հուսալքության կտանի: Բանն այն է, որ իմ դիտարկումով շատերը, չլինելով ՀԱԿ համակիր կամ Լևոն Տեր-Պետրոսյանի հետևորդ, Ազատության հրապարակ էին գնացել իրենց բողոքն արտահայտելու 6 տարի առաջ տեղի ունեցած սպանությունների համար, ինչպես նաև հարգելու համար մարտի 1-ի զոհերի հիշատակը: