12-ամյա տղան որսացել է 51 կիլոգրամանոց լոքո


20:51 , 3 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Լուիզիանայից 12-ամյա տղան Միսիսիպի գետում որսացել է հսկայական լոքո: Ինչպես հայտնում է KNOE 8 News-ը, ձկան քաշը գերազանցել է 51 կգ-ը:

Լոուսոն Բոյտի ծնողների խոսքով՝ իրենց որդու որսած ձուկը ռեկորդ է սահմանել նահանգի ձկնորսական պատմության մեջ: 

Հայտնի չէ, թե որքան ժամանակ է հարկավոր եղել ձուկը ջրից դուրս բերելու համար: 

Նահանգում նախորդ ռեկորդը սահմանվել էր 2005-ին Կիտ Դեեմի կողմից, ով որսացել էր 49,9 կգ-անոց ձուկ: