18:40 , 3 մարտ, 20141in.am-ը գրում է.
Goal.com ինտերնետային հեղինակավոր պարբերականը ներկայացրել է Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:
11 լավագույնների ցանկում ընդգրկվել է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Նյուրնբերգ»-ի դեմ վերջին մրցավեճում հիանալի խաղ ցուցադրեց: Դորտմունդյան ակումբը հաղթանակ տոնեց 3:0 հաշվով, իսկ հայ ֆուտբոլիստը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Խորհրդանշական հավաքականն այսպիսի տեսք ունի. դարպասապահ` Կևին Տրապ («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»), պաշտպաններ` Ստեֆան Բել («Մայնց»), Մատս Հումելս («Բորուսիա Դորտմունդ»), Նիկլաս Սյուլե («Հոֆենհայմ»), Դավիդ Ալաբա («Բավարիա»), կիսապաշտպաններ` Զլատկո Յունուզովիչ («Վերդեր»), Սեյադ Սալիհովիչ («Հոֆենհայմ»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա Դորտմունդ»), Արիեն Ռոբեն («Բավարիա»), հարձակվողներ` Ռոբերտ Լևանդովսկի («Բորուսիա Դորտմունդ»), Անտոնի Մոդեստե («Հոֆենհայմ»):