«Ժառանգությունում» պառակտո՞ւմ է հասունանում, կամ ինչու Արմեն Մարտիրոսյանը հերքեց Բախշյանին


18:04 , 3 մարտ, 2014

Գագիկ Ծառուկյանի, ապա նաև մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի ելույթների շուրջ կարծիքները տարբեր են: Սա, իհարկե, բնական է և ընդունելի: Բայց բավական տարօրինակ է, երբ ոչ իշխանական չորս կուսակցությունների կոնսոլիդացիայի մասին խոսակցությունների ֆոնին, «Ժառանգության» երկու կարկառուն ներկայացուցիչներ միաժամանակ սկզբունքորեն իրար հակասող կարծիքներ են հայտնում՝ նույն թեմայի շուրջ: Անահիտ Բախշյանն ասում է, որ Տեր-Պետրոսյանի խոսքն իրեն չի համոզել, ապա չի վարանում Ծառուկյանին կատոկել, իսկ այ Արմեն Մարտիրոսյանը հիացած է Ծառուկյանով, իսկ Լևոնի՝ ըստ Բախշյանի «չհամոզող» ելույթում չի հավանել միայն այն հատվածները, երբ Տեր-Պետրոսյանը Մաքսային միության մասին որպես կայացած փաստ է խոսել և, որ նշել է, որ ընդդիմությունում քաղաքական օրակարգը մինչև հիմա ՀԱԿ-ն է թելադրել: Մարտիրոսյանն, իհարկե, նաև հերքում է Բախշյանի ասածները և դա որակում որպես անձնական կարծիք: Կարծում եմ՝ «Ժառանգությունում» Արմեն Մարտիրոսյանի և Ստյոպա Սաֆարյանի թևերի մեջ հակասությունները սրվել են, ինչը նման քայքայված կուսակցության վրա չի կարող հետևանքներ չթողել: Մի գազել ժողովուրդ եք մնացել, յոլա գնացեք էլի: