Շաքարավազից պատրաստված քանդակներ՝ հատուկ նախատեսված քաղցրակերների համար (20 Photo)


19:00 , 3 մարտ, 2014

Ճարտարապետներ Քայլ և Լիզ ֆոն Հասդելները շաքարավազից ապշեցուցիչ քանդակների հավաքածու են ստեղծել: Ինչպես կարելի էր կռահել, նրանք ոչ միայն գործընկերներ են, այլև ամուսիններ: Վերջերս նրանք ավարտել են Հարավային Կալիֆորնիայի ճարտարապետական համալսարանը: Ներկայումս այս զույգը բնակվում է Լոս Անջելեսում: Օգտվելով եռաչափ տպագրության տեխնոլոգիաներից՝ Լիզն ու Քայլն այնպիսի ֆիգուրներ են քանդակում, որոնցով կարելի է ձևավորել հարսանեկան տորթերը: Դրանք կարելի է նաև գցել սուրճի կամ թեյի մեջ՝ որպես հասարակ շաքարավազի յուրահատուկ փոխարինիչ: Նրանք ստեղծել են Shugarlab կայքը, որտեղ էլ ցուցադրվում են նրանց ստեղծագործությունները: Ճարտարապետական ձիրքն, անշուշտ, շատ է օգնում Քայլին և Լիզին այս յուրատիպ քանդակների պատրաստման գործում: Յուրաքանչյուր քանդակի վրա մանրակրկիտ աշխատանք է տարվում, սակայն դիտելով այս նկարները, դուք կհամոզվեք, որ նման ուտելի քանդակներ ստեղծելու համար արժե մի քիչ չարչարվել: 


3D Printed Sugar, digitally modeled and rendered in sugar. A patterned vase.

blue floral single surface color 3D printed sugar

handful of colorful geometic shapes 3D printed sour candy