Հ.Նաղդալյան. Անհասկանալի է, երբ Հայաստանը Ադրբեջանի հետ նույն հարթության վրա է դրվում


17:53 , 3 մարտ, 2014

Հ.Նաղդալյան. Անհասկանալի է, երբ Հայաստանը Ադրբեջանի հետ նույն հարթության վրա է դրվումPanorama.am-ը գրում է.

«ԱՄՆ Պետդեպարտամենտի 2013 թ-ի տարեկան զեկույցից որոշ միտումնավորություն զգացի: Իմ սուբյեկտիվ կարծիքով, դա կարող է նաև Մաքսային միության մեր վեկտորի ընտրությամբ պայմանավորված լինել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասացծ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: 

Հիշեցնենք, օրերս ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2013 թ-ի Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որտեղ տեղ են գտել նաև Հայաստանին վերաբերող ցուցանիշները: Ըստ որոշ հնչեցրած գնահատականների` այս զեկույցը նախորդների համեմատ հարուստ էր առավել կոշտ ձևակերպումներով: 

Պետդեպի տարեկան զեկույցում պետքարտուղար Ջոն Քերին հնչեցրել է մի ձևակերպում, թե իբրև անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս տարածքների նկատմամբ վերահսկողությունը: Ինչով կարելի է սա պայմանավորել հարցին, Հ.Նաղդալյանն ասաց. «Կարծում եմ, սա այն խնդիրն է, որի շուրջ պետդեպը պետք է լիներ փոքր-ինչ ավելի զգուշավոր և հավասարակշռված գնահատական հնչեցներ, ոչ թե անջատողականներ կամ այլ «սուր» տերմիններ օգտագործեր՝ գոնե ելնելով այն հանգամանքից, որ ԱՄՆ նախագահը մեկն է այն եռյակից, ով ԵԱՀԿ մանդատով Մինսկի խմբի նախագահողների թվում զբաղվում է Ղարաբաղյան խնդրի լուծմամբ, և այդ նպատակով որպես հիմք ընդունում է Հելսինկյան ամփոփիչ ակտի 3 հիմնական ՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման հիմնադրույթները»:

Եթե նույն երկիրը,- շարունակեց մեր,- զրուցակիցը, տվյալ կոնֆլիկտի լուծումը տեսնում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը հարգելու ճանապարհով և զուգահեռաբար օգտագործում «անջատողական» տերմինը, ապա դա մի քիչ անհասկանալի է դառնում Հայաստանի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ