17:41 , 3 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
2014թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում: Այս մասին տեղեկանում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:
Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների գները նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.3%-ով: Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.5% նվազում:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել է Երևան և Հրազդան քաղաքներում:
Պարենային ապրանքների դրանց գնանկման վրա անմիջական ազդեցությունն է թողել մրգի` 8.2%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի` 7.7% գնանկումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 11-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 8.2-0.2% գնանկում, իսկ 2-ում` 0.1-1.0% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 6.0%, իսկ 2013թ. հունվարի համեմատ`8.2% գնանկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ