17:23 , 3 մարտ, 2014
Asekose.am-ը գրում է.
Լոս Անջելեսում կայացած ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական հեռարձակողը Հայաստանում Հանրային հեռուստաընկերությունն էր:
Նրանք, ովքեր ուշ գիշերին հետևում էին մրցանակաբաշխությանը` հենց այդ ժամից, իսկ շատերն էլ առավոտից դժգոհում էին, որ հայ հաղորդավարներն իրենց մեկնաբանություններով հաճախ ավելի խանգարում էին հեռուստադիտողներին, քան օգնում:
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը Asekose.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման համաշխարհային մրցանակաբաշխությունները մեկնաբանելիս այնքան էլ նպատակահարմար չէ սցենարով առաջնորդվել:
«Բնական է, որ սցենար է տրվում, որին հաղորդավարները պիտի անդրադառնան` բայց, հեռուստադիտողների համար, օրինակ, ավելի քիչ հետաքրքիր է ինչ-որ մեկի զգեստի մասին ինֆորմացիան, երբ բեմում բոլորովին այլ բան է կատարվում: Հաճախ նաև թարգմանությունը ավելի շուտ էին ասում, քան արտիստը դրանք բեմում կարտաբերեր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ