16:59 , 3 մարտ, 2014Asekose.am-ը գրում է.
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր արել՝ մասնավորապես նշելով.
«Մենք նույնպես հիշում ենք Սումգայիթը: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է աջակցեն հասարակությունների միջև շփման ծրագրերին՝ հանդուրժողականության ու վստահության մթնոլորտին նպաստելու համար»:
Ուորլիքի այս հայտարարությունը Բաքվում հիստերիայի հերթական ալիքի պատճառ է դարձել:
«Սումգայիթյան իրադարձությունները տեղի են ունեցել, բայց դրանց պատճառները, կոնտեքստը և իրականությունը բոլորովին այլ են»,- արձագանքելով Ուորլիքի հայտարարությանն, ասել է Ադրբեջանի ՆԳ փոխնախարար Արազ Ազիմովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ