16:47 , 3 մարտ, 2014
Araratnews.am-ը գրում է.
Դեմոգրաֆ Ռուբեն Եգանյանը կարծում է, որ ՌԴ-ում 2014 թվականից ուժի մեջ մտած միգրացիոն օրենքն այնքան էլ պատահական չէ: Ռուսաստանը, ըստ նրա, դրանով փորձում է երկու հարց լուծել: Առաջին` դրա միջոցով ուզում էր ինչ-որ ռևերանս անել իր հանրությանը և երկրորդ՝ մեսիջ ուղարկել այն երկրներին, որոնք գտնվում են մեր երկրի իրավիճակում` ցանկանալով ցույց տալ, թե ինչ կլինի, եթե այդ խնդրում բարդություններ լինեն:
«Մյուս կողմից,- նշում է Եգանյանը,- Ռուսաստանը չի կարող գոյատևել առանց այդ երկրների միգրացիայի: Մահերի թիվը գերակշռում է ծնունդների թվին, դրա հաշվին փոխվում է բնակչության սեռատարիքային կազմը, ինչի հետևանքով նկատվում է աշխատանքային ռեսուրսների թվաքանակի բացարձակ նվազումը Ռուսաստանում:
Այլ բան է, որ պաշտոնական օղակներում դեռևս չի ձևավորվել միանշանակ վերաբերմունք երևույթի նկատմամբ: Այդ երևույթը Ռուսաստանում օգտագործվում է որպես շեղող օղակ: Ժամանակ առ ժամանակ ուզում են իրենց ժողովրդին ցույց տալ, թե տեսեք, դրա մեղավորը մենք չենք: Ռուսաստանում տարածված առասպել կա, որ միգրանտները վատն են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ