16:35 , 3 մարտ, 2014
Yerevannews.am-ը գրում է.
ԱԺ-ում այսօր գումարվել է ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը, որում ընտրվել են հանձնաժողովի նախագահն ու անդամները: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, իսկ տեղակալ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Հանձնաժողովի աշխատանքներին ՀՀԿ-ից, բացի Դավիթ Հարությունյանից, մասնակցում են նաև Գագիկ Մինասյանը Վարդան Այվազյանը և Խոսրով Հարությունյանը, ԲՀԿ-ից՝ Գուրգեն Արսենյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյան, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյան, ՕԵԿ-ն էլ կներկայացնի Հովհաննես Մարգարյանը: